Տյումենում մահացած են գտել Ամանորից առաջ կորած 25-ամյա աղջկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏյումենում դեկտեմբերի 29-ին անհետացած 25-ամյա Անաստասիային մահացած են գտել։ Երեք օր փնտրել են աղջկան, ի վերջո նրա մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ին, գրում է 72.RU-ն։
Կամավորները հայտնել են աղջկա մահվան մասին, տեղեկությունը հաստատել են մարզի քննչական վարչությունից։
«Աղջկա դին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում է դատավարական ստուգում, նշանակվել է անհրաժեշտ փորձաքննություն»,- հայտնում են Քննչական կոմիտեից։
Վարկածներից մեկի համաձայն՝ աղջկան սպանել են, սակայն մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Նրա մահվան հանգամանքները պարզվում են։