Բելգորոդի մարզում օրվա ընթացքում երրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվել․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 17 հրթիռի խոցման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգորոդում օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հրթիռային հարձակման վտանգի ազդանշան հնչում։ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի թելեգրամյան ալիքին։
«Եթե տանն եք գտնվում, մի՛ մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք պատուհաններ չունեցող ամուր պատերով սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե փողոցում եք գտնվում, ապա գնացեք ապաստարան կամ մեկ այլ անվտանգ վայր»,- գրել է Գլադկովը։
Բելգորոդում օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվում։ Մինչ այդ տագնապի ազդանշանը հնչել է Մոսկվայի ժամանակով ժամը 12։06-12։45-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերն ուկրաինական չորս հրթիռ են խոցել։ Առաջին հթիռակոծման հետևանքով մեկ մարդ է տուժել, նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։
Երկրորդ անգամ օդային տագնապ էր հայտարարվել ժամը 13։00-ի սահմաններում։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ այդ ժամանակ հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի մարզի երկնքում ևս հինգ հրթիռ են խոցել։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ևս ութ հրթիռի խոցման մասին։ Ընդհանուր առմամբ օրվա ընթացքում արդեն խոցվել է 17 հրթիռ։