Իրանում գերեզմանատանը տեղի ունեցած պայթյունների հետևանքով՝ առնվազն 50 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյունների հետևանքովէ զոհվել է առնվազն 50 մարդ, հայտնում է Mehr-ը։
Նշվում է նաև, որ վիրավորվել է 15 մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։
Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։
Սոլեյմանին ղեկավարել է ԻՀՊԿ-ի «Քուդս» ուժերը և սպանվել 2020 թվականի հունվարի 3-ին` ԱՄՆ-ի հարձակման հետևանքով: Իրանը սա համարեց ահաբեկչություն և հարձակվեց Իրաքում ամերիկյան բազաների վրա, ինչը հանգեցրեց Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: