Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցում հայի դիակ է հայտնաբերվել
ԻՐԱՎՈՒՆՔՄերձմոսկվայի Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցում հրազենային վիրավորմամբ 2 տղամարդու դիակ է հայտնաբերվել: Սպանվածներից մեկը հայ է, մյուսը՝ ռուս:
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
«Լենինյան շրջանի Ռազվիլկա գյուղի խճուղում կայանված մեքենայի մեջ հայտնաբերվել են ինքնությունը չպարզված հրազենային վիրավորմամբ 2 տղամարդու մարմին»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է, երկրորդը՝ Ռուսաստանի:
Քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով՝ «Սպանություն» եւ «Հրազենի ապօրինի շրջանառություն»: