ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի հարվածները Գազայի հատվածին տասնյակ մարդկանց կյանք են խլել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում իսրայելական բանակի նոր հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Նրա տվյալներով՝ առնվազն 20 պաղեստինցի է սպանվել Խան Յունիսում, եւս 4-ը՝ Ռաֆահում։ Չորս մարդ դարձել է նաև իսրայելական հրետակոծությունների և օդային ռմբակոծությունների զոհ Դեյր ալ-Բալահում, և երկուսը՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։

Իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել Ալ-Բուրեյջ փախստականների ճամբարի մերձակայքում գտնվող տարածքին, որտեղ գտնվում էր դպրոցը, ինչի արդյունքում ուսումնական հաստատությունում ապաստանած տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular