ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … էսկալատոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարժասանդուղքը (անգլլերեն escalator, կազմված է elevator բառի նման, ֆրանսերենում  escalade նշանակում է  «հաղթահարման սանդուղք, որն իր հերթին կազմված է scala՝ սանդուղք բառից)  ամբարձիչ-փոխադրող մեքենա է 30—35° հորիզոնական թեքությամբ, այլ խոսքերով շարժվող աստիճաններով սանդուղք է, որը նախատեսված է մարդկանց մի մակարդակից մյուսը տեղափոխելու համար: Սանդուղքի աստիճանները սովորաբար ամրացած են փակ շղթային, որը շարժման մեջ է մտնում մեխանիկական ռեդուկտորի կամ գծային շարժակի օգնությամբ էլեկտրական շարժիչից: Շարժասանդուղքի պատմությունը սկսվել է ԱՄՆ-ում։ Այսօրինակ առաջին մեխանիզմը արտոնագրվել է ամերիկացի գյուտարար Նաթան Էյմսի կողմից 1859 թվականի մարտի 9-ին, սակայն «շրջանաձև շարժվող սանդուղքի» (անգլ.՝ revolving stairs) այդ № 25 076 արտոնագիրը երբեք որևէ մեկի կողմից չի օգտագործվել: Հետագայում այդ գյուտը արտոնագրել է Ջեսի Ռենոն 1892 թվականի մարտի 15-ին: Այն անվանվել է «թեք ամբարձիչ» (անգլերեն inclined elevator)։ Բարձրացնող այս մեխանիզմը առաջին անգամ տեղադրվել է Նյու Յորքի Քոնի- Այլենդի պարկում 1894 թվականին: Դա այցելուների համար ատրակցիոն է եղել: Ամերիկյան այդ առաջին շարժասանդուղքը չի ունեցել աստիճաններ, դա եղել է սահուն շարժվող քայլուղի և մարդիկ շարժվել են դրանով  նստած այդ քայլուղու վրա: Աստիճաններին  փոխարինել են  տեղադրված երկայնական ակոսները, որոնք պարբերաբար ընդմիջումներով հայտնվելիս են  եղել հատակից: Որոշ ժամանակ անց արդեն առաջին գործող շարժասանդուղքը, որի գյուտարարներն են եղել  Չարլզ Սիլբերգերն ու «Օտիս» ընկերությունը, ներկայացվել է 1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում: Այն արդեն ունեցել է  հորիզոնական աստիճաններ, որոնք դուրս են գալիս  մուտքի հարթակից, ապա անհետանում ելքի արգելապատնեշի տակ: «Օտիս» ընկերության այդ առաջին շարժասանդուղքը տեղադրվել է Ֆիլադելֆիայի նահանգում գտնվող  «Գիմբլե» խանութում, և  ծառայել է մինչև 1938 թվականը: Մետրոպոլիտենի կայարաններից առաջինը, որտեղ տեղադրվել է շարժասանդուղք (1911 թվական), եղել է Լոնդոնի մետրոպոլիտենի Էրլս-Կորտ կայարանը: 1921 թվականին հայտնվել է առաջին այսպես ասած դասական շարժասանդուղքը: Դրա վրա տեղադրված հորիզոնական աստիճաններն ունեցել են  երկայնական ռելիեֆային ակոսներ, իսկ ուղևորներին ավելի հարմարավետ դարձնելու համար ստեղծվել են հենաբռնակներ, որոնք շարժվում են  զուգահեռաբար  նույն արագությամբ: Այս տարբերակը շատ է նման  ժամանակակից շարժասանդուղքներին: Գործնականում հենց սկզբից նրանք, ովքեր ոչ թե քայլել են շարժասանդուղքով, այլ պարզապես կանգնել դրա վրա՝ կանգնել են աջ կողմում, որպեսզի ճանապարհ տան քայլող անցորդներին: Այդ «ստորգետնյա էթիկետը» այսօր էլ է պահպանվում  աշխարհի շատ երկրներում: 1935 թվականը համարվում է ԽՍՀՄ-ում առաջին շարժասանդուղքների հայտնման տարին: Այդ տարի Մոսկվայի մետրոյի չորս հիմնական կայաններում տեղադրվել են այդ  «հրաշք աստիճանները» (այն ժամանակ այդպես է կոչվել այդ բարձրացնող մեխանիզմը): Այդ առաջին շարժասանդուղքները տեղադրվել են  ֆիննական «Kone» ընկերության կողմից: Շարժասանդուղքները ներկայումս տարածված են մետրոպոլիտեններում, կայարանատներում, առևտրի խոշոր կենտրոններում, գետնանցումներում և այլն: Երբեմն կիրառվում են նաև բարդ ռելիեֆ ունեցող քաղաքներում՝ որպես ֆունիկուլյորի երկընտրանք։ Աշխարհի ամենահին գործող շարժասանդուղքը, ըստ էության, Նյու Յորքի Macy's հանրախանութի միջհարկային շարժասանդուղքն է, որը գործում է 1927 թվականից:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular