ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 2-ին, ժամը 13.50-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլը: Մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 2-ին, ժամը 19.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի տներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհին՝ Գեղարոտ-Ջամշլու հատվածում, «Օպել» մակնիշի մեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 3-ին, ժամը 19-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Հնաբերդ գյուղի խաչմերուկի մոտ, մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունվարի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենան Ալագյազ գյուղի սկզբնամասում մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել: 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular