ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պայմանագրային զինծառայողներին քաղաքացիություն տրամադրելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում ծառայելու պայմանագիր կնքած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն տալու մասին։

«Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում կամ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու»,- ասվում է հրամանագրում։

Ռուսական անձնագիր կարող են ստանալ նաև այն օտարերկրացիները, ովքեր հատուկ գործողության ընթացքում զինվորական ծառայություն են անցնում զինված ուժերում կամ զորամասերում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում բանակից թոշակի անցած զինվորականները։

Նույն իրավունքն ունեն օտարերկրյա քաղաքացիություն ունեցող զինծառայողների կանայք կամ ամուսինները և երեխաները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular