ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի արտաքին պարտքը ռեկորդային չափի է հասել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 482․6 մլրդ դոլար, իսկ զուտ արտաքին պարտքը՝ 263․7 մլրդ դոլար։

Թուրքական լրատվամիջոցները պարտքի այսպիսի չափը համարում են ռեկորդային։

Հայտնի է դարձել, որ 2023 թվականի վերջին եռամսյակում Թուրքիայի համախառն արտաքին պարտքն աճել է 6․8 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ ավելացել է 23․3 մլրդ դոլարով։

Արտաքին պարտքի հարաբերակցությունն ազգային եկամտի նկատմամբ կազմել է 44․9 տոկոս։ Իսկ ԵՄ-ի կողմից սահմանված Թուրքիայի ընդհանուր պետական պարտքը հաշվարկվել է 6 տրիլիոն 906 միլիարդ լիրա։ Այդ ցուցանիշի հարաբերակցությունը ազգային եկամտի նկատմամբ կազմել է 30․5 տոկոս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular