ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1000 մեքենա և բեռնատար մնացել է մայրուղու վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեդիայի հարավում ցուրտ եղանակի և ձնաբքի պատճառով արդեն ավելի քան 24 ժամ է՝ մոտ 1000 մեքենա և բեռնատար մնացել է ճանապարհին։ Շվեդիայի զինված ուժերը սնունդ և ջուր են հասցրել մեքենաներում մնացածներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, ճանապարհին մնացած մարդկանցից շատերին փրկարարները տարհանել են և ասել, որ ավելի ուշ վերադառնան իրենց մեքենաների մոտ։

Ծայրահեղ ցուրտ եղանակային պայմաններ են ոչ միայն Շվեդիայում, այլև Ֆինլանդիայում, Դանիայում և Նորվեգիայում։ Դանիայում նույնպես ձնաբքի պատճառով հունվարի 3-ից վարորդները մնացել են մայրուղիներից մեկի վրա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Շվեդիայի հյուսիսի Կվիկկյոկկ-Արենյարկա բնակավայրում հունվարի լույս 3-ի գիշերը ջերմաստիճանն իջել էր Ցելսիուսի սանդղակով մինչև մինուս 43,6 աստիճանի, ինչն ամենացածր ջերմաստիճանն էր Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular