ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» հրամանատարի սպանության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը հինգշաբթի օրը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման բարձրաստիճան հրամանատար Մամդուհ Լուլուի սպանության մասին, ով անկլավի հյուսիսում գտնվող տարածաշրջանային օպերատիվ շտաբի ղեկավարն էր։

«Իսրայելական բանակը և Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությունը ոչնչացրել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Իսլամական ջիհադի» օպերատիվ շտաբի ղեկավարին», – հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պաղեստինի բարձրաստիճան հրամանատարը սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարվածից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular