ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ «Չայնիի» ոլորաններից դեպի Գեղարքունիքի մարզ․ ճանապարհներին մեքենաներ են վթարվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Տեղացած առատ ձյան ու քամու հետևանքով ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորանների սկզբնամասից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի և Հրազդանի հշեջ փրկարարական ջոկատների փրկարարները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ճանապարհի աջ ու ձախ կողմերում կան վթարի ենթարկված ավտոմեքենաներ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարներն ու պարեկները 50-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտերի միջից, իսկ փրկարարական ավտոմեքենաները ճանապարհին արգելափակված 20-ից ավելի բեռնատարներ՝ «ֆուռեր» են դուրս բերել ճանապարհի արգելափակված հատվածներից։

Այս պահին էլ Կոտայքի մարզում փրկարարներն ու պարեկները ճանապարհը սպասարկող ճանշիականների հետ շարունակում են աշխատանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular