ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ–ում պահանջել են դադարեցնել Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ հետապնդումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի իշխանությունները լուրջ խախտումներ են թույլ տալիս բնակիչների կրոնական ազատության հետ կապված, նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պահանջելով դադարեցնել հավատացյալների նկատմամբ հետապնդումները։

«Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը այն պահից սկսած, երբ Կոնգրեսը 1998 թ.  ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը ներառել եմ հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցուցակում, որտեղ թույլ են տրվում կրոնի ազատության լուրջ խախտումներ»,– ասված է հաղորդագրությունում:

Էնթոնի Բլինքենի մամուլի հաղորդագրությունը տեղադրված է ԱՄՆ կառավարության կայքում և թվագրված է հունվարի 4-ով։

Այս երկրների կառավարությունները պետք է վերջ դնեն այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունները և երկարատև բանտարկությունը խաղաղ արտահայտման համար, անդրազգային բռնաճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը:

AFP-ն նշում է, որ սրա պատճառով Բաքուն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular