ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (06 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հայ Առաքելական Եկեղեցու կողմից հաստատված տոմարով Հայաստանում՝ Սուրբ Ծնունդ, Իսլանդիա՝ Յոլի օր, Յամայկա՝ Մարունների օր, Լեհաստան՝ Երեք արքաների տոն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1198- թագադրվել է Կիլիկիայի թագավոր Լևոն Բ-ն։

1888 – ծնվել է դերասան Վահրամ Փափազյանը:

1896 –ծնվել է  գուսան Հավասին (Արմենակ Մարկոսյան):

1899 –ծնվել է լրագրող, պատմաբան Հատիկ Ազիզյանը:

1912 –ծնվել է հայ թարգմանիչ, բանասեր Արբուն Տայան։

1928 –ծնվել է քաղաքական և պետական գործիչ Հենրիկ Ազատյանը:

1937 —ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել երկրորդ համամիութենական մարդահամարը:

1974 –վախճանվել է արձակագիր, լրագրող Վարդան Ատրյանը, որի անունով է կոչվում Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցը։

1992- Արցախը հանրաքվեի միջոցով ընդունել է իր անկախության հռչակագիրը։

-Թբիլիսիում իշխանությունն անցել է Ռազմական խորհրդին, Զվիադ Գամսախուրդիան փախել է Հայաստան:

1994-Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Հորադիզ կայարանը:

2008- վախճանվել է Հնչակյան կուսակցության ճանաչված գործիչ, արևելագետ Եղիա Նաճարյանը:

2011- վախճանվել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը:

2022-Կառավարության որոշմամբ ՀԱՊԿ-ի շրջանակներում  ՀՀ ԶՈւ ստորաբաժանում է ուղարկվել Ղազախստան խաղաղապահ գործողություններ իրականացնելու նպատակով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

563 —կրկնակի անգամ օծվել է Կոնստանտինապոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը վնասվել էր 557 թվականի երկրաշարժից:

1412 –ծնվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկը:

1579 —կնքվել է Արրայան ունիան, որով իսկ սկսվել է Հոլլանդիայի միավորումը:

1822- ծնվել է գերմանացի գործարար և հնագետ, Տրոյայի հետազոտող Հենրիխ Շլիմանը։

1852 –վախճանվել է ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրայլի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը։

1896- տեղի է ունեցել «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան» ֆիլմի ցուցադրությունը, որը  համարվում է առաջին կինոնկարը։

1902 – վախճանվել է նորվեգացի նկարիչ, բնապատկերների վարպետ Լարս Հերտերվիգը ։

1912- Նյու Մեքսիկոն դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը։

1938- ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոն։

1943- խորհրդային Կարմիր բանակում գործածության մեջ են մտցվել ուսադիրները։

1946- ծնվել է անգլիացի նշանավոր երգիչ, պոետ, կիթառահար և նկարիչ, Փինք Ֆլոյդ խմբի հիմնադիր Սիդ Բարրեթը։

1955- ծնվել է անգլիացի ճանաչված դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը հայտնի է միսթր Բին բեմական կեղծանվամբ։

1986 –ծնվել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը։

2021-ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կապիտոլիումի գրավումը: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները 2020 թվականի նախագահական ընտրություններն անվավեր համարելու պահանջով ներխուժել են Կապիտոլիում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular