ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաշի սեզոնը Հայաստանում. ո՞րն է նման առողջ ապուր պատրաստելու գաղտնիքը

ՖՈՏՈ

Mir24.tv–ն գրում է, որ Հայաստանում խաշի սեզոն է: Ցուրտ եղանակին այդ ապուրը մատուցում են երկրի բոլոր սննդի հաստատություններում։ Խաշը երկար խնջույքներ չի սիրում, քանի որ մինչ կենացներ են ասում, ուտեստը կարող է հովանալ։ Բացի դա խաշը չի հանդուրժում կանանցի ձեռքեր, այն պատրաստում են միայն տղամարդիկ։ Իսկ թե ինչո՞ւ, պարզել է МИР 24-ի թղթակից Լիլիթ Մադունցը։

Խաշը համարվում է տղամարդու ուտեստ, դրա հետ համաձայն է սու-խոհարար Գևորգ Սահակյանը։ Պապն է նրան խոհարարություն սովորեցրել։ Նա պատմել է, որ խաշ եփելու գործընթացը բոլորի համար չէ, չնայած բաղադրիչները պարզ են՝ ջուր, տավարի ոտքեր և ծնկներ որպես ժելատինի և կոլագենի աղբյուր:

«Մաքրելուց հետո երեք օր տավարի ոտքերը դնում ենք հոսող ջրի տակ, որ ամբողջ արյունը դուրս գա։ Այնուհետև կտրտում կտորների և եփում, եփի ընթացքում ջուր ենք ավելացնում»,- կիսվել է Գևորգ Սահակյանը։

Ավանդաբար խաշը եփում են խարույկի վրա։ Եփում են գիշերը, իսկ առավոտյան ուտում: Բայց որքան երկար եփվի՝ այնքան համեղ է ստացվում: Ապուրը մատուցվում է թթու վարունգով, բողկով, պանիրով ​​և կանաչիով։ Պատրաստի խաշին ավելացնում են աղ, սխտոր և անպայման փշրած լավաշ հաց։

«Հին ժամանակ խաշն ուտում էին գլուխը ծածկած, սրբիչով կամ նույնիսկ լավաշով, իսկ հիմա ժամանակները փոխվել են, և ոչ ոք այլևս այդպես չի անում»,- պատմել են թղթակցին։ Սրբիչն օգնել է, որ խաշը տաք մնա: Եղել են նաև այլ ավանդույթներ: Նախկինում խաշն ուտում էին միայն ձեռքերով, այժմ գդալով։ Անցյալում է մնացել նաև այն կարծրատիպը, որ այդ ապուրը սնունդ է աղքատների համար։ Լավ եփած խաշը շատ օգտակար է։ Այն նույնիսկ բժիշկներն են նշանակում ոսկորներն ամրացնելու համար։

«Մեր պապիկները նոյեմբերից մարտ են խաշ կերել, և մենք շարունակում ենք այդ ավանդույթը։ Ընկերներով ցուրտ եղանակին հավաքվում ենք ճաշակելու խաշ»,- պատմել է Ծաղկաձորի բնակիչ Լյուդվիգ Մարգարյանը։ Խաշը նաև մարդկանց փրկում է խումհարից, ուստի այդ ապուրը հատկապես շատ է օգտագործվում ամանորյա տոներին։

Մի փոքր Խաշ ուտեստի մասին

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular