Իսրայելի բանակի հարվածի հետևանքով Գազայի հարավում 18 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳազայի հարավում՝ Խան Յունիս քաղաքում, Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Վիրավորները տեղափոխվել են Գազայի հիվանդանոց, որը Խան Յունիսում է։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարվածներ են հասցնում նաև հարևան Ռաֆահ քաղաքին, որը Եգիպտոսի հետ սահմանին է։
Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 22,6 հազարի, վիրավորվել է շուրջ 58 հազար մարդ։