Մյանմարում ապստամբները գրավել են Չինաստանի հետ սահմանին գտնվող առանցքային քաղաքներից մեկը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյանմայի ապստամբների դաշինքը խունտայի ուժերի հետ շաբաթներ տեւած կատաղի մարտերից հետո գրավել է առանցքային քաղաքը, որը գտնվում է երկրի անկայուն հյուսիսային սահմանին, հայտնում է Reuters-ը։
Երեք եղբայրների դաշինքը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լաուկկայ քաղաքը այն բանից հետո, երբ այնտեղ զինվորականների տարածաշրջանային շտաբը հանձնվել է:
Լաուկկայի անկումն ապստամբների վերջին հաղթանակն էր խոշոր հարձակման մեջ, որը սկսվեց հոկտեմբերին և դարձավ ամենալուրջ վտանգը Մյանմարի ռազմական կառավարության համար՝ 2021 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանությունը գրավելուց հետո:
«Ամբողջ Կոկան (Լաուկկայ) շրջանը դարձել է մի երկիր, որտեղ Մյանմարի ռազմական խորհուրդն այլևս գոյություն չունի», - ասվում է ապստամբների հայտարարության մեջ:
Խունտայի խոսնակ Զավ Մին Թունը շաբաթ օրը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ զինվորականները որոշել են հանձնվել «լուրջ քննարկումից» հետո։
Դաշինքը ներառում էր մարտական մեծ փորձ ունեցող երեք խումբ՝ Մյանմարի ազգային դեմոկրատական դաշինքի բանակ (MNDAA), Թաանգ ազգային ազատագրական բանակ և Արականի բանակ:
Հոկտեմբերի վերջից Մյանմայի հյուսիսում զինված հակամարտություն է սկսվել զինվորականների և ապստամբների միջև: Հարևան Չինաստանը, որը նպաստում է երկու կողմերի միջև երկխոսությանը, կոչ է արել դադարեցնել կրակը: