ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մահճակալ

ՖՈՏՈ

Այսօր մահճակալը հանդիսանում է ցանկացած տան  պարտադիր կահավորանք և դա ընկալվում է որպես մի բան, առանց որի անհնար է ապրել: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ դա այդպես է եղել: Հնագույն մարդիկ մի քանի մարդուց կազմված խմբերով քնում էին մորթի, ծղոտ կամ ճյուղեր փռված քարանձավի հատակին: Դա  օգնում էր ջերմությունը պահպանել: Բայց այս ամենն այնքան ժամանակ քանի դեռ տներ չկային: Հին շումերներն առաջինն էին, որ  իրենց տներում սկսել են ննջասենյակներ ստեղծել՝ քնելու համար նախատեսված  հատուկ բարձր քարե հարթակներով: Դա մոտավորապես հինգ հազարամյակից էլ  առաջ է եղել: Իհարկե, այս հարթակը չի կարելի անվանել լիարժեք մահճակալ, քանի որ այն բավականին ծանր ու նեղ էր, սակայն դրանք ժամանակակից մահճակալների առաջին նախատիպիպերն էին: Հին եգիպտացիները մի փոքր ավելի հեռուն են գնացել և սկսած  բրոնզե դարաշրջանից որպես մահճակալներ սկսել են  օգտագործել փայտե ուղղանկյուն շրջանակներ, որոնք  ունեին գոտիներից և պարաններից հյուսված ցանց, իսկ  շրջանակը դրվում էր գետնից բարձր՝ չորս հենարանների վրա: Այսպիսով, հին եգիպտացիներն  առաջինն են մահճակալը բարձրացրել հատակից: Սակայն, իհարկե, սա ազնվականների համար էր, իսկ  հասարակ եգիպտացիները քնելու համար կամ ծղոտով լցված պարկեր էին օգտագործում (ներքնակների նախատիպեր), կամ էլ օգտագործում էին փայտից կամ քարից պատրաստված թախտեր: Հին հռոմեացիներն առաջինն են սկսել գլխատեղերով  փայտե մահճակալներ պատրաստել:  Դրանք կոչվում էին լեկտուսներ: Հարմարավետության համար լեկտուսներին ներքնակներ և փափուկ բարձեր էին դրվում:  Իսկ Հին Հունաստանում մահճակալը «կրաբբատիոնե» էր կոչվում: Բացի դրանցից այնտեղ նաև տարածված էր մահճակալի այլ տեսակ՝ «կլինե», որը նախատեսված էր ոչ թե քնելու այլ ուտելու համար (տղամարդիկ ուտում էին «կլինե»-ին պառկած, իսկ կանայք՝ աթոռներին նստած): Հնում համարվում էր, որ որքան բարձր է մահճակալը հատակից, այնքան այն լավն է և դա պարզ բացատրություն ուներ՝ որքան ցածր էր մահճակալը, այնքան ավելի ցուրտ էր դրա վրա քնելիս: Արդյունքում մահճակալները երբեմն այնքան բարձր էին լինում, որ պահանջվում էին  աստիճաններ: Շքեղ և բարդ մահճակալները նորաձևության մեջ են մտել միջնադարում: Ժամանակի ընթացքում մահճակալները դարձել են ավելի ու ավելի բարդ ձևավորմամբ և թանկարժեք քարերով և փղոսկրով զարդարված:  Այս ամենը  մահճակալներն անհավատալի թանկ էր դարձնում և  միայն հարուստ մարդիկ կարող էին դա իրենց թույլ տալ: Սովորական մարդկանց տներում մահճակալը հայտնվել է շատ ավելի ուշ` 14-16 դարերում և որպես կանոն տանը լինում էր մեկ մեծ մահճակալ, որի վրա քնում էին ընտանիքի բոլոր անդամները (նույն կերպ է եղել նաև Հայաստանում): 18-րդ դարում տարբերակում էին երկու տեսակի մահճակալներ՝ ֆրանսիական և լեհական: Առաջինը մեկ թիկնակով էր և դրվում էր ննջասենյակի կենտրոնում, իսկ երկրորդն ուներ երկու թիկնակ և տեղադրվում էր հատուկ խորշում` նիշայում: 18-րդ դարի վերջին սկսել են հայտնվել ավելի պարզ դիզայնով և էժան մահճակալներ: 19-րդ դարի կեսերին ֆրանսիացի Դելագլը հայտնագործել է զսպանակող ցանցը և այդ ժամանակվանից սկսած մեկ դար մահճակալների արտադրության համար օգտագործվում էին մետաղական կարկասներով զսպանակող ցանցով մահճակալներ: 20-րդ դարի կեսերից մետաղական մահճակալներին փոխարինելու են եկել  ծալովի բազմոցները: 1960-ականների վերջին Հոլլը ստեղծում է ջրային մահճակալ, որը հանրաճանաչ էր հաջորդ տասը տարիների ընթացքում: Նշանակալից գյուտ էր Ուիլյամ Մերֆիի ծալվող մահճակալը, որը թույլ էր տալիս զգալի խնայել տան մակերեսը և համատեղել զգեստապահարանի ու մահճակալի գործառույթները: Այսօր կարելի է գնել գրեթե ցանկացած չափի, ձևի և գնի մահճակալ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular