Ֆիրմինոն կարող է հեռանալ Ալ-Ահլիից
ՍՊՈՐՏՍաուդյան «Ալ-Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է հեռանալ թիմից։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ «Ալ-Ահլին» պատրաստ է վարձակալել Ֆիրմինոյին, եթե նոր ակումբը վճարի նրան շաբաթական 378 հազար եվրոյի մեծ մասը:
Նշվում է, որ «Ալ-Ահլին» դեռ առաջարկներ չի ստացել ֆուտբոլիստի համար, սակայն հնարավոր է հարձակվողին վարձակալեն Պրեմիեր լիգայի ակումբից: Լոնդոնի «Ֆուլհեմը» և «Վեսթ Հեմ Յունայթեդը» ոչ պաշտոնական կապի մեջ են սաուդյան ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Ֆիրմինոն անցած ամառ է տեղափոխվել «Ալ-Ահլի»: