ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում Եվրոպայով հնդկական զինամթերք է հայտնվել. The Economic Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը Նյու Դելիին հնչեցրել է այն հարցը, որ անցյալ տարվա երրորդ եռամսյակում հնդկական արտադրության զինամթերքը Եվրոպայով է մտել Ուկրաինա, գրում է հնդկական The Economic Times-ը։

ET-ին հայտնի է դարձել, որ այս հարցը Մոսկվան բարձրացրել է վերջերս: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսական և ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինան, հնարավոր է, հնդկական 155 մմ հրետանային արկեր է ստացել...

Քանի որ Հնդկաստանը Ուկրաինային զինամթերք մատակարարող երկրների թվում չէ, ենթադրվում է, որ զինամթերքը երրորդ կողմը Կիև է ուղարկել Սլովենիայի կամ Լեհաստանի միջոցով։

 

Անվտանգության հաստատությունը ուսումնասիրում է այն հավանականությունը, որ հնդկական արտադրության հրետանին երրորդ երկիր է հասել զենք վաճառողների միջոցով կամ գործընկեր երկրի հետ դավաճանության արդյունքում, ասել են աղբյուրները: Դրանք անուղղակիորեն ձեռք են բերվել երրորդ կողմի միջոցով, նշում են աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, արևմտյան երկիրը Հնդկաստանից գնել է 155 մմ տրամաչափի հրետանային արկեր, այնուհետև դրանք ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրի միջոցով տեղափոխել է Ուկրաինա, ասել են աղբյուրները։

Սա հետաքրքիր փաստ է, քանի որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց Պակիստանն է եղել Ուկրաինային զենքի մատակարարումների առաջնագծում արևմտյան տերությունների պատվերով՝ Լեհաստանի կամ Գերմանիայի միջոցով, շեշտում են լրատվամիջոցները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular