ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (07 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Նապոլեոն Բոնապարտի զորքերին հաղթելու օր,

Եգիպտոս՝ Սեխմեթ աստծու օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1768 –ծնվել է ռուսական բանակի հրետանու հայազգի գեներալ-մայոր Իվան Աբամելիքը:

1825 –ծնվել է հայագետ Արսեն Այտնյանը:

1881 –ծնվել է գյումրեցի  ժողովրդական զվարճաբան, առակախոս Պոլոզ Մուկուչը:

1909 —ծնվել է խորհրդահայ գիտնական-կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցը, որը իրականացրել է միջուկային և ջերմամիջուկային սպառազինության ստեղծում:

1920-վախճանվել է նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական գործիչ Վահան Տերյանը։

1923- ծնվել է նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը։

1937 –ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը:

1971 –վախճանվել է մատենագետ Արմենակ Սալմասլյանը:

1976- ծնվել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, մի քանի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը։

1987- ծնվել է ճանաչված երգչուհի Սիրուշոն։

1998-սկսվել է երկու օր տևած Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել:

2011-վախճանվել է թարգմանչուհի Անահիտ Բայանդուրը։

2023- ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը` փոխարինելով պատերազմից հետո այդ պաշտոնը զբաղեցնող Վիտալի Բալասանյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1325 — վախճանվել է Պորտուգալիայի թագավոր, բանաստեղծ, լուսավորող Դենիշ 1-ինը:

1558- Ֆրանսիան գրավել է մայրցամաքային Եվրոպայում գտնվող Անգլիային պատկանող վերջին տարածքը՝ Անգլիական Կալեն։

1610- Գալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները։

1785- ֆրանսիացի գյուտարար Ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը Մոնգոլֆիե օդապարիկով կատարել է առաջին թռիչքը Լա Մանշ նեղուցի վրայով։

1827 —ծնվել է կանադացի ինժիներ-երկաթուղային Սենտֆորդ Ֆլեմինգը, որը հանդիսացել է փոստային նամականիշների  դիզայներ և ժամային գոտիների ստեղծման առաջարկող:

1839 —ֆիզիկոս ֆրանսուա Արագոնը Փարիզի գիտությունների ակադեմիայի նիստում առաջին անգամ հայտնել է Դագերի և Նիեպսի կողմից դագերոտիպի հայտնագործման մասին: Հետագայում 1935 թվականից այդ օրը համարվել է լուսանկարչության հայտնաբերման օր:

1928- տեղի է ունեցել առաջին Ու-2 մակնիշի ինքնաթիռի («կուկուռուզնիկ») թռիչքը։

1943-վախճանվել է ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլան։

1953 —ԱՄՆ-ի նախագահ Հարրի Տրումենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի ջրածնային ռումբ:

1979 —վիետնամական բանակի կողմից Կամբոջայում տապալվել է Պոլ Պոտի ռեժիմը:

1989 —վախճանվել է Ճապոնիայի 124-րդ կայսր Հիրոհիտոն, իսկ թագաժառանգ Ակիխիտոն հռչակվել է Ճապոնիայի նոր կայսր:

2015 —Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրատանը տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 12 անձ, իսկ 11-ը վիրավորվել է:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular