ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… վիենյան աթոռ

ՖՈՏՈ

Բոլորն են սիրում գեղեցիկ և հարմարավետ կահույք: Եվ նման կահույքի տեսակներից մեկը հանդիսանում է ամենահայտնի և սիրված վիենական աթոռը: Վիենական աթոռի առանձնահատկությունն այն է, որ դա պատրաստվում է հաճարի ճկված փայտանյութից: Այս տեխնոլոգիան հորինել է ավստրիացի ատաղձագործ  Մայքլ Թոնեթը 19-րդ դարի կեսերին: Առաջին անգամ վիենական ավանդական աթոռների արտադրություն սկսվել է իրականացվել Թոնեթ եղբայրների գործարանը: Բացի այդ, նրանք դիզայներական կահույքի զանգվածային արտադրության պատմության մեջ դարձել են առաջամարտիկներ: Աթոռներն իրենց համբավը ձեռք են բերել շնորհիվ բացառիկ արտաքին գեղեցիկ տեսքի, պարզություն  և թեթևություն, ինչպես նաև համեմատաբար էժան գնի պատճառով: Այս հատկությունները հայտնվել են Թոնեթ եղբայրների աշխատանքի շնորհիվ, որոնք աթոռի մաս հանդիսացող փայտանյութի ճկման նոր մեթոդ են հորինել: Եթե նախկինում փայտը ճկելու համար  օգտագործվել է գոլորշի, ապա եղբայրները դրանք պատրաստել են սոսնձման եղանակով: Այդ տեխնոլոգիայի շնորհիվ աթոռի պատրաստման համար  պահանջվել է շատ ավելի քիչ փայտ, որն էլ ազդել է պատրաստի արտադրանքի գնի և քաշի վրա: Առաջին անգամ վիենական  աթոռներ սկսել են օգտագործել Վիեննայի սրճարաններում և ռեստորաններում, քանի որ այդ հաստատություններին պետք են  մեծ քանակի աթոռներ: Սա էլ նպաստել է կահույքի այդ տեսակի մասսայականացմանը: Աթոռների արտադրության տեխնոլոգիան կատարելագործմանը զուգընթաց սկսվել են արտադրվել  աթոռների բազմաթիվ տարբեր մոդելներ: Այսդել է 1859 թվականին հայտնվել է  N 14  բացառիկ մոդելը, որը վիենական աթոռների պատմության մեջ համարվում է դասական մոդել: Այդ մոդելը բաղկացած է վեց տարրերից և 10-ը պտուտակներից, որոնք պետք են հավաքման համար: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը արտադրվել է 50 միլին հատ N 14 աթոռ: Աթոռները պատվիրատուներին առաքվել է հարթ փաթեթավորմամբ  քանդված վիճակում, ինչը իր հերթին ազդել է դրանց տեղափոխման հարմարավետության և էժանության վրա: Հավանաբար նման հավաքվող  կահույքի վաճառքի գաղափարը, որը հեշտ է տեղափոխել և հավաքվել տանը,  հանրահայտ  IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադի մոտ  առաջացել է այն բանից հետո, երբ նա տեսել է վիենական աթոռների հսկայական ժողովրդականությանը: Խորհրդային Միությունում վիենական աթոռի պատմությունը կրկնվել է, և դրանք սկզբից օգտագործվել են ռեստորաններում և սրճարաններում:  Դրանց հսկայական քանակ ներկրվել է դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակ, և անգամ  1917 թվականին Tonet ընկերության ներկայացուցչության փակվելուց հետո էլ այդ աթոռները չեն անհետացել մարդկանց տներից և մինչ օրս էլ կարելի է հանդիպել դրանց: Ներկայումս վիենական աթոռները պատրաստված են նաև թեթև ալյումինից, իսկ նստատեղերը կաշվի փոխարինիչներից: Չնայած դրան այդ աթոռները ևս  հանրաճանաչ են և մեծ պահանջարկ ունեն, քանի որ  օգտագործվում են գրասենյակներում, ռեստորաններում և հանրային այլ վայրերում:

Нет описания.

Կ․Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular