ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1782-վախճանվել է  հասարակական գործիչ, վաճառական, Նոր Ջուղայի կառավարիչ, Լազարյանների տոհմի հիմնադիրը Աղազար Լազարյանը:

1819- ծնվել է ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս Արշակ Տեր-Ղուկասովը։

1886 –ծնվել է  դերասանուհի Օլգա Գուլազյանը:

1918 –ծնվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը:

1926 –ծնվել է  գրող, գրականագետ Գեղամ Սևանը:

1931 –ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Մատինյանը:

1942 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը:

1965- ծնվել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

1977-տեղի են ունեցել ահաբեկչություններ Մոսկվայում՝ պայթյուններ մետրոյում, խանութում և հրապարակում, որոնցից միայն մետրոյի պայթյունի հետևանքով է եղել յոթ զոհ և 30 վիրավոր: Հետագայում ահաբեկչության մեղադրանքով մահվան են դատապարտվել Ստեփան Զատիկյանը և ևս մի քանի հայեր: Ներկայումս կասկածներ կան առ այն, որ ամեն ինչ կազմակերպել էր ԿԳԲ-ն, որպեսզի հաշիվներ մաքրի այլախոհների հետ:

2001-ՀՀ նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Տարածքային կառավարման նախարար, Դավիթ Լոքյանը Քաղաքաշինության նախարար և Երվանդ Զախարյանը Տրանսպորտի և կապի նախարար:

2003-խորհրդարանի  արտահերթ նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ է ընտրվել Ալեքսան Հարությունյանը:

2013-sport-express-ի կողմից ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիխ Մխիթարյանը:

2014 –վախճանվել է  արձակագիր Լևոն Խեչոյանը:

2018-ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները մոտ 20 րոպեով փակել են Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը, քանի որ Նոր տարվանից զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից:

2019-Երևանում քաղաքացիական մեքենաները շրջափակել են զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի խումբ երիտասարդներ ներխուժել ավտոբուս, հայհոյանքներ հնչեցրել, ինչը հրմշտոցի պատճառ է դարձել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1297 —Մոնակոն անկախություն է ստացել Գենուաից:

1324 —վախճանվել է իտալացի ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոն:

1587 —ծնվել է սաքսոնացի աստղագետ Յոհաննես ֆաբրիցիուսը:

1780 —Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ֆենիստրրե հրվանդանի ծովամարտը, որտեղ իսպանական վաճառականների նավատորմը գերի է վերցվել բրիտանական նավատորմի կողմից:

1570 –վախճանվել է Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան Ֆիլիբեր Դելորմը:

1642 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը:

1775 —վախճանվել է անգլիացի տոպոգրաֆ և հրատարակիչ, շրիֆտների ստեղծող Ջոն Բասկերվիլլը:

1789 — վախճանվել է անգլիացի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ձեռնոցների ստեղծող  և բռնցքամարտի առաջին կանոնները սահմանած Ջեկ Բրոտոնը:

1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցել է, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։

1861 - Ռուսական կայսրությունում լույս է տեսել «Աշխարհի շուրջը» հնագույն գիտա-հանրամատչելի և երկրագրական ամսագրի առաջին համարը։

1896-վախճանվել է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Պոլ Վեռլենը։

1902 –ծնվել է ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Կարլ Ռոջերսը:

1935 –ծնվել է  ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլին:

1942 –ծնվել է անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար Սթիվեն Հոքինգը:

1947 –ծնվել է  բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր Դեյվիդ Բոուին:

1957- Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

1959 - Շառլ դը Գոլը դարձել է Ֆրանսիայի հանրապետության նախագահը։

1961 - Ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկել են Ալժիրի անկախության օգտին։

1984 —ծնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

1996 – վախճանվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը:

2003- «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 75 մարդ։

2010 —Սալվադորի մայրաքաղաքում մոտ կեսդարյա դադարից հետո բացվել է Կուբայի դեսպանատունը:

2020-Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ եղել է 177 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular