ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնգրեսը եկել է համաձայնության, որի արդյունքում կառավարության «շաթդաուն» տեղի չի ունենա. Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Կոնգրեսը համաձայնության է եկել կառավարության ֆինանսավորման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ համաձայնությունը կկանխի «շաթդաունը»։ ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Reuters-ը։

«Երկկուսակցական ֆինանսավորման պայմանավորվածությունը, որին հասել են Կոնգրեսի առաջնորդները, մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում՝ կանխելու անհարկի «շաթդաունը» և պաշտպանելու կարևոր ազգային շահերը», - ասել է Բայդենը Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

2024 թվականին ԱՄՆ կառավարության ընդհանուր բյուջեն կկազմի 1,590 տրիլիոն դոլար, այդ թվում՝ 886 միլիարդ դոլար՝ պաշտպանության համար և 704 միլիարդ դոլար՝ ոչ պաշտպանական ծախսերի համար:

«Շաթդաունը» պետական կառույցների աշխատանքի դադարեցումն է՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Նոյեմբերին Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը, որը նախատեսում է կառավարությանը ժամանակավոր ֆինանսավորում մինչև 2024 թվականի հունվարի 19-ը։ Միևնույն ժամանակ, օրենքը չի պարունակում Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության հատկացում: Այս հարցը համարվում է առանձին: Նախատեսվում է, որ այդ նպատակների համար ծախսվելու է 106 միլիարդ դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular