ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գոլֆ

ՖՈՏՈ

Գոլֆը տղամարդկանց սպորտաձև է, որտեղ խաղացողների խնդիրն է մականների հարվածների օգնությամբ փոքրիկ գնդակը գցել անցքի մեջ: Հաղթում է նա, ով գնդակը գցում է անցքի մեջ ամենաքիչ հարվածներով:
Իսկ որտեղի՞ց է առաջացել նման անսովոր խաղը:
Զարմանալի է, բայց ոչ ոք չգիտի գոլֆի ծագման ճշգրիտ տարեթիվը: Այդ մասին բազմաթիվ հակասություններ ու երկընտրանքներ կան։ Ենթադրվում է, որ այդ սպորտաձևն իր արմատներով Շոտլանդիայից է, որտեղ միջնադարում հովիվները այդ կերպ մի տեսակ զվարճանում էին: Սակայն այն, որ գոլֆը ծագել է Շոտլանդիայում, բավական հաճախ հերքվում է։ Այդ վարկածի փոխարեն այլ ենթադրություն է առաջանում, այն է, որ գոլֆը հայտնվել է Հռոմում, որտեղ խաղի համար օգտագործվել է փետուրներով լցոնված գնդակ, ինչպես նաև կոր փայտեր։ Չնայած խաղալու նման մեթոդը դժվար է և անիրագործելի, բայց այդ վարկածը ճանաչվելու տեղ ունի: Ենթադրվում է նաև, որ գոլֆը ծագել է Չինաստանում Մինգ դինաստիայի օրոք: Սակայն սրանք բոլորը ենթադրություններ են, որոնցով չպետք է առաջնորդվել այդ խաղի մասին խոսելիս։
Խոսելով գոլֆի պատմության մասին, հարկ է նշել մեկ իրադարձություն. դեռևս 1297 թվականին Հոլանդիայում են հայտնվել տվյալներ գոլֆի նման խաղի մասին: Այդ խաղում հոլանդացիներն օգտագործել են մական և կաշվե գնդակ,  կանոնները նույնն են եղել` նվազագույն քանակի հարվածներով գնդակը գցել անցքի մեջ: Որպես կանոն, գնդակից մինչև թիրախ հեռավորությունը եղել է մի քանի հարյուր մետր։
Ուզենք, թե չուզենք, բայց ժամանակակից գոլֆ խաղը ծագել է Շոտլանդիայում 15-րդ դարում։ Դրան զուգահեռ հայտնվել են գոլֆի մականները, որոնցով խաղացողները կարող էին կատարելագործել իրենց հմտությունները: Ինչ որ մեկը խաղացել է հաճույքի համար, ինչ որ մեկի համար դա շատ ավելին է եղել, քան պարզապես զվարճանալը: Այսպես թե այնպես, ի դեմս գոլֆի սպորտում նոր ուղղություն է բացվել: Շոտլանդիայում, մարդիկ հաճախ այնքան կախված են եղել այդ խաղից, որ նվիրվելով միայն դրան մոռացել են իրենց պարտականությունների մասին: Այդ ամենը իզուր չի եղել, քանի որ շուտով շոտլանդական քաղաքների միջև սկսել են անցկացվել մրցաշարեր, որտեղ վարպետներն իրենց ողջ ուժն են ներդրել հաղթելու համար։
19-րդ դարի վերջում գոլֆը միջազգային հանրաճանաչություն է ձեռք բերել, խաղի նկատմամբ կիրքը տարածվել է սկզբում Անգլիայում, այնուհետև ամբողջ աշխարհում: 
Ընդհանրապես ընդունված է, որ գոլֆի դաշտը պետք է ունենա 18 անցք: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել և ոչ բոլոր երկրներում։ Որոշ տեղեր անցքերի թիվը կարող էր լինել 15, մյուսում 11 և այլն: Ամեն ինչ կախված էր այն տեղանքից, որտեղ գտնվում է դաշտը: Այժմ ստանդարտ տարբերակն այն դաշտն է, որի վրա կա 18 անցք:
Մշտապես կատարելագործվել են նաև գոլֆի սարքերը: մականներն ի սկզբանե փայտից էին, բայց 19-րդ դարին մոտ դրանք սկսեցին մետաղից պատրաստել։ Գոլֆի առաջին գնդակները եղել են փայտե, 17-րդ դարում հայտնվել են սագի փետուրներով լցոնված կաշվե գնդիկներ։ Եվ միայն 20-րդ դարում է ի հայտ եկել այսպես կոչված «կոշտ» գնդակը, որի պատրաստման համար օգտագործվում են սինթետիկ խեժեր։
Եզրափակելով, պետք է ասել, որ գոլֆը տարածված և արդիական է մինչ օրս: Տարբեր երկրների մարդիկ են ժամանակ տրամադրում նման ժամանցի համար։ Ոմանց համար դա հանգստանալու, լիցքաթափվելու և հույզերի փոթորիկ ստանալու միջոց է, ոմանց համար պրոֆեսիոնալ սպորտ։ Այսպես թե այնպես գոլֆը հիմա էլ չի կորցնում իր դիրքը անընդհատ ձեռք բերելով այդ խաղի նորանոր սիրահարներ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular