ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում չորս մարդ է զոհվել ռուսական զինուժի հարվածներից. ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Կինժալ» կիրառելու մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունվարի 8-ի գիշերը և առավոտյան ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով չորս մարդ է զոհվել, առնվազն 38-ը՝ վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։

Զոհերի մեծ մասը եղել է Դնեպրոպետրովսկի մարզում, մասնավորապես՝ Նովոմոսկովսկ և Կրիվոյ Ռոգ քաղաքներում, այնտեղ մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 28 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Եվս երկու մարդ է մահացել Խմելնիցկիում, մեկը՝ Խարկովի մարզի Զմիև քաղաքում։

 

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ զգալի վնաս է հասցվել բնակելի թաղամասերին ու կոմերցիոն օբյեկտներին։ Հաղորդվում է, որ հրետակոծության պատճառով վնասվել են էլեկտրացանցերը Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջաններում, Դոնբասում ածխահանքի մեկ ձեռնարկություն հոսանքազրկվել է։

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է «Ուկրեներգո»-ում, ռուսների զանգվածային հրթիռային հարձակումը էներգահամակարգի համար կրիտիկական հետևանքներ չի ունեցել։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի վրա գերճշգրիտ զենքի հարձակման մասին։

Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ խմբակային հարված է հասցվել բարձր ճշգրտության, հեռահար, ծովային և օդային զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռային համակարգով։

Պաշտոնական տվյալներով՝ «Կինժալը» ավիացիոն համալիր է՝ բարձր ճշգրտության հիպերձայնային աերոբալիստական ​​հրթիռով, որը ստեղծվել է արդիականացված «ՄիԳ-31» հեռահար կործանիչ-որսալիչի հիման վրա։ Ռուս զինվորականների խոսքով՝ այն ի վիճակի է խոցել թիրախները ավելի քան 2 հազար կմ հեռավորության վրա՝ միաժամանակ երաշխավորված լինելով հաղթահարել բոլոր առկա և զարգացած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Անցյալ մայիսին ռուս զինվորականները հայտարարեցին, որ Կիևում «Կինժալ» հրթիռային հարվածն ամբողջությամբ ոչնչացրել է ՌՏԿ-ն և Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հինգ արձակման կայան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular