ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այրվել է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին սպասարկող ծառայողական УАЗ-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է եղել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում   ահազանգ է ստացվել, որ Դիլիջանից դեպի Բերդ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այրվել է УАЗ մակնիշի ավտոմեքենա, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վառվող ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկռշում և սպասարկում է ՀՀ ՊՆ Բերդի զորամասի հրամանատարի տեղակալին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի առաջացման պատճառը եղել են ավտոմեքենայի լարերի հետ առաջացած խնդիրները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular