ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը առաջարկել է Հայաստանի տարածքով երթուղու Կալինինգրադի տարբերակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանը պատրաստ է դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի տարբերակին Կալինինգրադ տանող ճանապարհի նմանությամբ, գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Իրանի տարածքով Նախիջևան տրանսպորտային երթուղու կազմակերպումը չի վերացնում Հայաստանի տարածքով տարանցում կազմակերպելու Բաքվի մտադրությունը։ «Մենք պատրաստ ենք այդ առումով աշխատել Հայաստանի հետ», - ասել է նա: Նա նաև հավաստիացրել է, որ Նախիջևանի հետ տրանսպորտային կապերը Հայաստանի տարածքով չեն ազդի հայկական ինքնիշխանության վրա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հասնելու են Հայաստանի Սյունիքի մարզով Նախիջևան տրանսպորտային միջանցքի ստեղծմանը, և այն միշտ անվանել են Զանգեզուրի միջանցք։ Հայաստանում «միջանցք» տերմինի օգտագործումը դիտվում է որպես երթուղու տարածքը վերահսկելու Ադրբեջանի ցանկություն:

Նշենք, որ 2023 թվականի գարնանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, իսկ աշնանն Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ էր վերցրել Լեռնային Ղարաբաղի տարածքը, ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայեր լքել են իրենց հայրենիքն ու գնացել Հայաստան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular