ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Սարգսյանը հարցազրույց է վերցրել «Մերժվածը» սերիալի Վանշից (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Տնից հեռու» նախագծի հաղորդավար Վարդան Սարգսյանը Հնդկաստանում հարցազրույց է վերցրել բուլիվուդյան «Մերժվածը» սերիալում Վանշի դերակատար Ռոհիթ Խուրանայից: Նա ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ ասել, որ ուղիղ եթերով չի կարող ներկայացնել զրույցը զբաղվածության պատճառով: Տեսանյութում Ռոհիթը ողջունում է հայ հեռուստադիտողին:

«Ես էլ ձեզ եմ սիրում: Հուսով եմ՝ ճանաչեցիք ինձ, որովհետեւ հիմա մազերս կարճ են: Հուսով եմ՝ հավանում եք իմ նոր լուքը»,- ասում է նա:

Դերասանը նաեւ ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել եւ շնորհակալություն հայտնել Վարդան Սարգսյանին «Տնից հեռու» հաղորդմանը մասնակցելու հրավերի համար:

«Հաճելի էր քեզ հանդիպելը, եւ շատ շնորհակալ եմ հրավերի համար»,- գրել է նաեւ եւ հրապարակել հետեւյալ լուսանկարը.

Վարդան Սարգսյանը նախատեսել է Հնդկաստանում հարցազրույցներ վերցնել Հայաստանում հեռուստադիտողի շրջանում սիրված «Մերժվածը», «Ի՞նչ կոչել այս սերը» եւ «Թռիչք» սերիալների դերասանների հետ: Նրանց մի մասի հետ նախնական պայմանավորվածություն ունի: Հարցազրույցները ցուցադրվելու են «Տնից հեռու» հաղորդման թողարկումների ընթացքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular