43-ամյա տղամարդը որսորդական հրացանով վնասել է կնոջը․ ի՞նչ է հայտնի
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 1-ի գիշերը, ժամը 4.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան փողոցից գլխի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 42-ամյա կնոջ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ժամը 4-ին 42-ամյա կնոջ ամուսինը ողորկափող որսորդական հրացանով օդ է կրակել և անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառել կնոջը:
43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: