ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրախտիկում թմրանյութ են հյուրասիրել, ներկա է եղել նաև 43-ամյա հարևանուհին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն թմրամոլության վերաբերյալ: Ըստ տեղեկության` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ օրեր առաջ գնացել էր 29-ամյա համագյուղացու տուն, որտեղ եղել էր նաև նրա 43-ամյա հարևանուհին: 28-ամյա երիտասարդը թղթե փաթեթից վերցրել էր մարիխուանա, չորացրել վառարանի վրա, լցրել պլաստիկ շշի մեջ, օգտագործել անձամբ և հյուրասիրել ներկաներին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Նմանատիպ մի դեպք էլ եղել էր հունվարի սկզբին՝ այս անգամ հարևանուհու հայրական չբնակեցված տանը: Թմրանյութն օգտագործելուց հետո 28-ամյա երիտասարդը հյուրասիրել էր մյուս երկուսին:
Թմրանյութի հետքերով շշերը հայտնաբերվել են 43-ամյա կնոջ հայրական տանը:

Հունվարի 5-ին դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 28 և 29 տարեկան տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ հյուրասիրող երիտասարդը ձերբակալվել է, ապա` կալանավորվել: Հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular