ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սելենա Գոմեսի՝ համերգի ժամանակ բեմից ընկնելը դարձել է մեծ իրարանցման պատճառ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Սելենա Գոմեսի նախկին բոյֆրենդ Ջասթին Բիբերը կանադական Սասկատուն քաղաքում ելույթ էր ունենում իր ֆանատների համար: 22-ամյա հանրահայտ կատարողը բեմին քայլելիս չգիտես ինչպես հաջողացրել էր չնկատել, թե որտեղ է այն ավարտվում ու գլորվել էր ներքեւ, իսկ այդ տեսագրությունն էլ համացանցի հիթն էր դարձել:

Իսկ երեկ Սելենա Գոմեսն էլ է ընկել իր ելույթի ժամանակ:

23-ամյա Գոմեսը իր Revival Tour շրջագայության շրջանակում ելույթ էր ունենում Թալսայում ու իր հերթական երգը կատարելիս երգչուհին սայթաքել ու ընկել է բեմից:

Մի քանի վայրկյանից Սելենան դիմել է իր երկրպագուներին.

«Առաջին անգամ եմ ընկնում ամբողջ շրջագայության ընթացքում, դուք հավատո՞ւմ եք»- ասել է Գոմեսը:

Աղբյուր՝ Hollywood Life

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular