«Եզդի տավարներ, ռադ եղեք». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածուն ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԿոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորության թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.«Դռուգներիս մեջ, եթե կա եզդի սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»,-գրել է պատգամավորության թեկնածուն:
Այս գրառուցի առաջ նա մեկ այլ գրառում է արել, որում հայտարարել է.«Եզդի տավարները հրավառություն են անում Սերժիկի համար: Դե իրենց երեխեքը չեն ծառայում»,-գրել է պատգամավորության թեկնածուն՝ մոռանալով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երեք եզդի զոհ է եղել: