ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթը թեթեւակի թանկանում է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նավթի գինը երեքշաբթի առավոտյան, նախորդ աճուրդների համեմատ, աննշան բարձրանում է նոյեմբերից ի վեր առավելագույն իջեցումից հետո։

Brent մակնիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է՝ մեկ բարելը 76,3 դոլար, ինչը 0,18 դոլարով (0,24 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Երկուշաբթի այդ պայմանագրերը իջել էին 2,64 դոլարով (3,4 տոկոս)՝ մեկ բարելը 76,12 դոլար։

WTI-ի ֆյուչերսների գնանշումները փետրվարի համար Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում բարձրացել են 0,05 դոլարով (0,07 տոկոս) եւ կազմել մեկ բարելը 70,82 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով դրանք էժանացել են 3,047 դոլարով (4,1 տոկոս)՝ մեկ բարելը 70,77 դոլար։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular