ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկա ավելի դաժան և անհեթեթ բան, քան պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի՝ ցեղասպանություն գործելու վերաբերյալ դատական հայցը. Հերցոգ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ «չկա ավելի դաժան և անհեթեթ բան», քան Միջազգային արդարադատության դատարան ներկայացված հայցը, որով Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար:

Խոսելով Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Հերցոգը դատապարտել է Հարավային Աֆրիկային ՄՔԴ-ում գործը հարուցելու համար. համապատասխան լսումները կսկսվեն հինգշաբթի, գրում է theguardian.com-ը:

Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Իսրայելին աջակցելու համար:

Ըստ առողջապահության նախարարության՝ ավելի քան 23,000 պաղեստինցի է սպանվել հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով, իսկ Գազայի հատվածի պաղեստինցիների ավելի քան 85%-ը Իսրայելի կարգադրությամբ տեղահանվել է իրենց տներից: Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Գազայի հատվածի բնակարանների 40%-ն արդեն վնասվել կամ ավերվել է իսրայելական հարձակման հետևանքով:

ՄԱԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի բնակչության 40%-ը գտնվում է սովի վտանգի տակ, իսկ այդ տարածք սահմանափակ մարդասիրական օգնություն է հասնում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular