ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ սպանությունը Վարդենիսի դիրքերում․ Կրկին սպա է սպանվել․ «Հրապարակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեկ օրում 2 սպայի սպանություն է եղել երկրորդ բանակային կորպուսում: 
 
Քիչ առաջ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին ժամերի տարբերությամբ Վարդենիսի դիրքերից մեկում սպանվել է լեյտենանտ Միքայել Դանիելյանը: 
 
Սպանված լեյտենանտի դին առավոտյան ժամը 11-ի սահմաններում են հայտնաբերել, սակայն ճանապարհների անանցանելիության պատճառով զինվորի դին ժամեր շարունակ մնացել է պոստում, չեն կարողացել հիվանդանոց տեղափոխել:
 
Միքայելը Ամանորի գիշերը տանն է եղել՝ հարազատների միջավայրում: Ծնողները հետաքրքրվել են ծառայությունից, ասել է, որ ամեն բան լավ է, որեւէ մեկի հետ խնդիր չունի: 
 
Առավոտյան «Հրապարակը» գրել էր գիշերը տեղի ունեցած մեկ այլ սպանության մասին: Լուսադեմին Վարդենիսի պոստերից մեկում ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն պոստում ծառայող սպաներից մեկի վրա։
 
Ի՞նչ է կատարվում բանակում, ո՞վ է պատասխանատվություն կրելու խաղաղ պայմաններում սպանված սպաների ընտանիքի եւ զավակների առաջ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular