ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերին Ուկրաինան, Գլոբալ Հարավի մի խումբ երկրներ և «Մեծ յոթնյակ»-ը գաղտնի հանդիպում են անցկացրել. ԶԼՄ-ներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերին գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Ուկրաինայի, «Մեծ յոթնյակ»-ի նրա դաշնակիցների և գլոբալ հարավի երկրների փոքր խմբի միջև, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Գործակալության աղբյուրների համաձայն, հանդիպման նպատակը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար Կիևի պայմաններին աջակցություն գտնելն էր։

«Դեկտեմբերի 16-ին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդականների նախկինում չբացահայտված հանդիպումը հաջորդեց ավելի լայնածավալ և ավելի հրապարակային հանդիպումներին, որոնք ուղղված էին հակազդելու Մոսկվայի փորձերին՝ պառակտելու և Ուկրաինան ու նրա դաշնակիցներին ներկայացնել որպես պատերազմի ավարտի մասին բանակցելու պատրաստակամություն չունեցող», գրել է լրատվամիջոցը։ 

 

Նշվում է նաև, որ հանդիպմանը, որին մասնակցել են Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, քննարկվել է «խաղաղության բանաձեւ», սակայն էական առաջընթաց չի գրանցվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular