ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հիստերիկ շարժումները տրամաբանական են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամանորից հետո գործող վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանն առավելապես աչքի է ընկել այս կամ այն մարզի որևէ դպրոց, կամ այլ հաստատություն այցելելու, իր հետ ժամանած պաշտոնյաներին շշպռելու, պատերից կախիչներ պոկելու և կիսատ պռատ նորոգված շինությունների ծորակները պոկելու դրսևորումներով։ Փաշինյանի այս հիստիերիկ վարքը կարող է տարօրինակ թվալ, սակայն դա միայն առաջին հայացքից է։ Փաստացի Փաշինյանը կրկին անցել է իր սիրած ժանրին՝ պոպուլիզմին և փորձում է հասարակության մեջ առնվազն մի քանի տպավորություն թողնել։ Նախ, ամենակարևորը փորձում է համոզել, որ իրականացված վատ աշխատանքի, կոռուպցիոն դրսևորումների և ատկատների համար, բարձրագույն իշխանությունը մեղավոր չէ, այլ մեղավոր է շինարարական կազմակերպությունները, մարզպետները, պաշտոնյաները, յուրաքանչյուրը, բայց ոչ կառավարության ղեկավարը։

Գրեթե 6 տարի զբաղեցնելով Հայաստանի ամենաբարձր պաշտոնը, Նիկոլ Փաշինյանը ձախողել է հնարավոր բոլոր ոլորտները և ցանկացած իրավիճակ փորձում է արդարացնել պոպուլիզմի նման դրսևորումներով, իսկ պաշտոնյաներն էլ գլուխները կախ, կոնֆորմիստական վարքով և խեղճացած լսում են, իրենց ուղղված հանդիմանանքները՝ առանց պատասխանելու և իրականում ներկայացնելու, թե ով է մեղավոր ոչ միայն դպրոցաշինության, այլ ցանկացած այլ ոլորտ ձախողելու համար։

Ի դեպ, ամենավատ վիճակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։ Արագած բնակավայրում Փաշինյանը Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում պոկել էր լոգարանի ցնցուղը և տվել նախարարի ձեռքը՝ առաջարկելով ճշտել ցնցուղի շուկայական գինը։ Խեղճացած և նման վարքից ապշած Ժաննա Անդրեասյանը հիմա էլ փորձում է համոզել, թե Փաշինյանի հանձնարարականն իրեն չի ուղղված։ Լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է. «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր դիտեք, ցնցուղն այդ գույքի մաս չէ»։ Եվ մինչ Լոռին և Արմավիրը մնացել են առանց մարզպետների, մյուս բոլոր մարզերի ղեկավարներն այլևս վախեցած են իրենց ճակատագրերի համար, առավել ևս հրաշալի իմանալով, որ թե՛ Արմավիրի նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, և թե՛ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շատ ավելի ջերմ և մտերիմ հարաբերություններ ունեին Փաշինյանի հետ, քան իրենք և Փաշինյանը նախընտրական քարոզարշավի իր այս դրսևորումներում բնավ էլ կաշկանդված չէ հրաժարվելու յուրաքանչյուրի ծառայությունից, ում աշխատանքում կարող է թերություններ գտնել և հանրությանը հրամցնել որպես իշխանության ձեռքբերում։ 

Սոնա Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular