ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թաիլանդ՝ Երեխաների օր, Բենին՝ Վուդուի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

976-վախճանվել է հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկը։

1283 —ծնվել է Կիլիկիայի հայկական պետության թագավոր Օշինը:

1780- ազգային բարերար Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկույց է ներկայացրեց ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովին:

-ծնվել է լեզվաբան, հնդեվրոպաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ Սերովբե Տերվիշյանը, որը հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը («Լեզու»):

1859-ծնվել է Ստեփան Ոսկանյանը, որը  Փարիզում հրատարակել է «Արևմուտք» հանդեսը:

1863-  Կ. Պոլսում լույս է տեսել «Ժամանակ» կիսամսյա հանդեսը (խմբագիր Ստեփան Փափազյան):

1871- ծնվել է  պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ («Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում») Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան):

1902 – ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Վրույր Ղազարյանը:

1910- ծնվել է  ճարտարապետ Աշոտ Մնդոյանցը (Կրեմլի Համագումարների պալատի, Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատման, Պիցունդայում առողջարանային համալիրի, Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համահեղինակ):

1916-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում տեղի է ունեցել էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրել է թուրքական 3-րդ բանակը:

1928 –ծնվել է ֆիզիկոս-տեսաբան Անդրեյ Ամատունին:

1929-ծնվել է  երաժշտական կոմեդիայի ժանրի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

1931-ծնվել է պատմաբան, մշակութային գործիչ, «Արև» օրաթերթի բազմամյա խմբագիր Ավետիս Յափուճյանը:

1935- ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։

1955- ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1958- ծնվել է ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Թոխատյանը։

1967- Երևանում գործարկվել է Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։

2001-հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

2007-Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Թուլուզ քաղաքում բացվում է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը:   

2008-Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դարձել  է Ռուսաստանի Դաշնության հերոս:

2012-Բուլղարիայի խորհրդարանը հերթական անգամ ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

2012 —վախճանվել է սպա-հետախույզ Գևորգ Վարդանյանը:

2013- եվրոպական երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան դարձել է առանց վիզայի:

2019-նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացել են մանդատները:

2020-խուճապ է տարածվել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում,  մոտ 30 րոպե շենքը ցնցվել է:

2023- Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից արցախի էներգամատակարարումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 49- Հուլիոս Կեսարն անցել է Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։

1475 —Վասուլայի մոտ Մոլդովայի գասպոդար Շտեֆան Մեծը ջախջախել է օսմանական բանակը:

1601 —անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը ստացել է Հնդկաստանում, Հնդկաչինում և Հարավ-արևելյան Ասիայում առևտուր անելու մոնոպոլ իրավունք:

1778 –վախճանվել է շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը։

1862 —վախճանվել է ամերիկացի նախագծող և արդյունաբերող, հրազենային զենք արտադրող ընկերության հիմնադիր Սեմուելլ Կոլտը:

1863- Լոնդոնում գործարկվել է աշխարհում առաջին մետրոպոլիտենը։

1878 —Շիպկայի մոտ ռուս-բուլղարական զորքերը ջախջախել են Վեսիլ փաշայի 30 հազարանոց բանակը:

1920- կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը, որտեղ հաստատվել է Վերսալյան պայմանագիրը և հայտարարվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

1938- ծնվել է ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ Դոնալդ Կնուտը։

1945 –ծնվել է բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ Սըր Ռոդ Սթյուարթը:

1946- տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը Լոնդոնում։

1971 –վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը:

2001 – կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս), իսկ  5 օր անց Wikipedia-ն դարձել է ինքնուրույն կայք:

2018 –վախճանվել է ռուս դերասան Միխայիլ Դերժավինը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular