ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր համաձայնագրով ՀՀ-ն հետ կընդունի ԵՄ-ում առանց թույլտվության բնակվող քաղաքացիներին․ Արփինե Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը։

Նախարարի խոսքով՝ մինչ այս պահը արդեն իսկ ուժի մեջ են յոթ երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան, և այսօր արդեն վավերացնում են Ավստրիայի հետ ստորագրած համաձայնագիրը։

«Հիմնականում մեր պրակտիկան ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը շատ լավ խթան են հանդիսանում ՀՀ և ԵՄ միջև վիզաների ազատականացման երկպխոսությունն ավելի կառուցողական հենքի վրա դնելու համար, որովհետև սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ պատրաստակամությունը հետ ընդունել, ռեադիմիսիոն պորցեսներ ապահովել այն անձանց համար, որոնք անկանոն բնակություն են հաստատել Եվրոպական միության տարբեր երկրների շրջանակներում»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ իրենք բավականին լավ վիճակագրություն ունեն այս մասով, մասնավորապես՝ 2023 թվականի կտրվածքով ԵՄ երկրների շրջանակներում իրենք ստացել են 411 հայտ, որից դրական պատասխանի է արժանացել իրենց կողմից 92.99 տոկոսը։

«Կցանկանայի հստակեցման համար շեշտադրել այն հանգամանքը, որ սա չի ենթադրում, որ Հայաստանը հրաժարվում է հետ ընդունել այն քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են Եվրոպական միության տարբեր երկրներում։ Սա հավաստումն է նրան, որ, օրինակ, շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետ ընդունման ենթակա չեն, և, հետևապես, այն անձինք, որոնք հետ ընդունման ենթակա չեն, նրանք հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանացել»,- ասաց ՆԳ փոխնախարարը։

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular