ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Վայոց ձորում․ բախվել են Mitsubishi-ն ու Reno-ն, և Volvo-ն ու ՎԱԶ 2102-ը. վիրավորներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ, օպերատիվորեն ժամանակ Վայքի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի վաշտի 2-րդ դասակի պարեկները: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպավող հատուկ տարածք: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular