ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրկուտսկում երկու երթուղային ավտոբուսներ են բախվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրկուտսկում հասարակական տրանսպորտի կանգառի մոտ բախվել են երկու ավտոբուսներ, երեք ուղևորներ դիմել են բժշկական օգնության. հայտնում է տարածաշրջանի ներքին գործերի գլխավոր վարչությունը։

«Դժբախտ պատահարի հետևանքով երեք ուղևոր դիմել է բժիշկների օգնությանը, երկու ավտոբուսների հետ միջադեպը տեղի է ունեցել ցերեկային ժամերին շրջկենտրոնի Լենինսկի թաղամասում՝ «Պիոներսկայա» հասարակական տրանսպորտի կանգառի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախկինում պետավտոտեսչությունը պարզել էր, որ «ՄԱԶ»-ի վարորդը, շարժվելով թիվ 37 երթուղիով, չի կարողացել պահպանել հեռավորությունը և բախվել է դիմացից եկող «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսին։ Նշվում է, որ տուժածները, որոնցից մեկը հղի է, ստացել են վնասվածքներ, որոնք կյանքին չեն սպառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular