ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին ժամանել է Լիտվա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լիտվա՝ անվտանգության և եվրաինտեգրման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Կլինեմ Տալլինում և Ռիգայում, իսկ այսօր Վիլնյուսում եմ։ Բանակցություններ նախագահի, վարչապետի, Սեյմի խոսնակի հետ, հանդիպումներ քաղաքական ուժերի, լրատվամիջոցների և ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այցի օրակարգում են անվտանգության բանակցությունները, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրումը, ռադիոէլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև եվրոպական աջակցության համակարգումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular