2023-ի դեկտեմբերին 2022-ի դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակն աճել է 0.1%-ով, իսկ 2023թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:
Այս մասին հայտնում են Վիճակագրական կոմիտեից:
«Հանրապետության դիտարկվող 6 քաղաքներում 2023թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.2-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1% գնաճ, իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով»,- նշված է հաղորդագրության մեջ: