ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։

Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։

«Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն  է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։

Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular