ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք ասում եք՝ Երևանից 1 մետր այն կողմ Արագածոտնի մարզ է, ո՛չ, Երևանից 1 մետր այն կողմ էլի Երևան է. Աղազարյանը՝ ֆինանսների փոխնախարարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող Ֆինանսավորի փոխնախարար Արմեն Պողոսյանի ներկայացմամբ օրենքի նախագծի ընդունումը մի քանի նպատակներ են հետապնդում, որով տնտեսական ակտիվություն են փորձելու խթանել մարզերում, ինչպես նաև հիպոթեքային վարկերի սպասարկմամբ բնակարանների ձերքբերման հարցն է լուծվելլու մայրաքաղաքում և հարակից մարզերում, որով էլ պայմանավորված պետք է գոտիավորում անցկացվի։

Հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր ուներ և իր անհամաձայնությունը հայտնեց։

Աղազարյանը հիշեցրեց, որ դեռ 4 տարի առաջ ինքը հայտարարել էր, որ այս օրենքը սարսափելի է և պետք է դրանից ձերբազատվել։ Փոխնախարարը և մյուս պատկան մարմինների ներկայացուցիչները հիմնավորել էին, թե շինարարությունը ՀՀ տնտեսության լոկոմոտիվն է և պետք է հարկային օրենսգրքում նման լրացումներ կատարվի։

«Նավը վարում ենք և կտրուկ շրջադարձեր ենք անում, կտրուկ շրջադարձերի դեպքում ալեկոծություններ կառաջանան։ Հիմա Դուք ասում եք՝ Երևանից 1 մետր այն կողմ արդեն Արագածոտնի մարզ է, իսկ 40 կիլոմետր այն կողմ էլի Արագածոտնի մարզ է։ Ո՛չ, Երևանից 1 մետր այն կողմ էլի Երևան է, իսկ 40 կիլոմետր այն կողմ Արագածոտնի մարզ է։ Ինչու եք այսպես կտրուկ վարվում։ Լրիվ կթռչեն դուրս։ Հիմա գոտիավորվում է արվո՞ւմ»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular