ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բնական խցան

ՖՈՏՈ

Կա այսպիսի արտահայտություն. «Խցանի պես պարզ»: Ֆրանսիացի կամ իսպանացի գինեգործների համար, անշուշտ, այդ արտահայտությունը շատ զարմանալի է, քանի որ գինու շիշը փակելը շատ բարդ խնդիր է, և այդ գործի ներկայիս մակարդակին հասնելու համար պահանջվել է մի քանի հազար տարվա փորձություն և սխալ:
Ներկայումս խցանի որակը արդեն շշալցված գինու պահպանման կարևորագույն պայմաններից մեկն է։ Իրեն հարգող բոլոր արտադրողները խցանների արտադրության համար օգտագործում են խցանածառի կեղև: Պատմենք այդ մասին:
Խցանածառի կեղևից խցաններ աշխարհում առաջինը սկսել են օգտագործել հին փյունիկացիները և հռոմեացիները: Այն ժամանակ այդ նյութով խցանել են սափորներն ու ամֆորաները։ Խցանածառը մշտադալար ծառ է, որը աճում է հարավարևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում: 
Հռոմի անկումից հետո խցանածառը դարերով մոռացվել է։ Դրանք հիշվել են միայն 17-րդ դարում, երբ ապակե շշերն են լայն տարածում գտել։ Ըստ լեգենդի դա տեղի է ունեցել Շամպայն նահանգի վանքերից մեկում, որտեղ մի վանական էր եկել  Իսպանիայից։ Այդ վանականի պայուսակում վանքի սպասավորը մի փայտի կտոր է գտել։ Լինելով փորձառու գինեգործ այդ սպասավորը արագ հասկացել է, թե այդ ծառն ինչ օգտակար հատկություններ ունի իր արհեստի համար։
 Խցանափայտը իրոք լուծել է գինու շշերը հերմետիկորեն կնքելու անհրաժեշտության հետ կապված բոլոր խնդիրները։ Խցանածառի կեղևն ունի ցածր խտություն, այն առաձգական է և միևնույն ժամանակ բավականաչափ ամուր, այն չի փտում ջրի մեջ և լավ չի այրվում, քիմիապես չի փոխազդում գինու, ջրի և այլ հեղուկների հետ, ինչպես նաև ունի ցածր ջերմահաղորդականություն։ Բացի այդ, նման խցանները հիանալի կերպով են տեղավորվում շշի ապակե մակերեսին և կանխում հեղուկի արտահոսքը: Միաժամանակ այդ նյութը թույլ է տալիս փոքր քանակությամբ օդ անցնել, ինչը շատ կարևոր է գինու հասունացման համար։ Նշենք, որ անգամ ներկայումս սինթետիկ նյութերը դեռ չեն կարող ամբողջությամբ փոխարինել բնական խցանին։
Քչերը գիտեն, բայց խցանները լինում են յոթ տեսակի: Տեսակավորումը տեղի է ունենում փուլերով: Նախ ընտրվում են 6-րդ և 7-րդ տեսակների խցանները, որոնք ուղարկվում են խցանացման, որի ընթացքում խոշոր ծակոտիներն ու ճաքերը լցվում են խցանի հատիկների և սննդի սոսինձի խառնուրդով։ Նման խցանները, թեև շատ գրավիչ տեսք ունեն, բայց հարմար չեն երկարաժամկետ փակման համար և օգտագործվում են ցածրորակ գինու արտադրության մեջ։ Այնուհետև ընտրվում են 5-րդ և 4-րդ տեսակների խցանները: Դրանք համարվում են ստանդարտ և օգտագործվում են միջին դասի գինիների մեծ մասի շշերի  խցանման համար: 2-րդ և 3-րդ տեսակները բարձրորակ խցաններ են, իսկ 1-ինը՝ «էքստրան»։ Կա մեկ կանոն. որքան լավն է գինին և պետք է երկար պահվի շշի մեջ, այնքան երկար ու լավ որակի խցաններ են օգտագործվում։ Այնպես որ սովորաբար խցանի երկարությունից կարելի է դատել գինու որակի մասին:
Ներկայումս խցանածառերի պլանտացիաներ կան Պորտուգալիայում (խցանի արտադրության առաջատարը), Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մարոկկոյում, Թունիսում և Ալժիրում, դրանք զբաղեցնում են մինչև 2,2 մլն հեկտար տարածք։ Տարեկան բերքը կազմում է մինչև 360000 տոննա կեղև։ Դուք դեռ կարծո՞ւմ եք, որ խցանը հեշտ բան է:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular