ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը մտել է Սևանի զինկոմիսարիատ, պահանջել գնդացիրը, ապա ջարդուփշուր արել գույքն ու հարվածել աշխատակցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 5-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել 56-ամյա Նաիրի Խաչատրյանից, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում Սևանի զինկոմիսարիատ է այցելել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը և իր աշխատասենյակում խուլիգանություն է կատարել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում Ն․ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ Հ․ Սարգսյանը 2021 թվականին մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին, ապա եկել է զինկոմիսարիատ ու պահանջել է իր անունով կցված գնդացիրը հանձնեն իրեն։

Մերժում ստանալուց հետո նա ջարդել է աշխատասենյակի գրասեղանը, համակարգչի մոնիտորը ապա հարձակվել Ն․ Խաչատրյանի վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Նրան ենթարկել են անձնական խուզարկության և հայտնաբերել թղթի մեջ լցված ընդհանուր 4․63 գրամ քաշով կանաչ գույնի բուսական զանգված և 1 հատ կաթոցիչ։

Նա ոստիկաններին հայտնում է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է ցանել և աճեցրել իր առանձնատան բակում, իր անձնական օգտագործման համար է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular