ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս կինը երեխաներին ողջ-ողջ դագաղի մեջ էր դնում. տարիներ անց նա դրա համար մրցանակ ստացավ…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մինչև 2007 թ. քչերն էին լսել Իռենա Սենդլերի մասին: Այդ ժամանակ մի քանի աղջիկ Հաղթանակի օրվա առթիվ զեկույց պատրաստելիս նրա անունը հայտնաբերեցին արխիվներում: Պարզվեց՝ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վարշավայի գետտոյից 2 500 երեխայի էր փրկել: Այդ ժամանակ Իռենան լեհական ընդհատակյա կազմակերպության՝ «Հրեաներին օգնության խորհրդի» (Zegota) անդամ էր:

Երբ արգելեցին գետտո մտնել բոլոր ոչ հրեաներին, Իռենան իր և իր գործակցի համար անցաթուղթ ստացավ Վարշավայի Համաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտից:

     

Այդպես կանայք կարողացան հանգիստ անցնել գետտոյի տարածք և օգնել այնտեղ ապրող մարդկանց: Նրանք հաճախ իրենց հետ սնունդ և դեղամիջոցներ էին տանում:

Ամենագլխավորը՝ նրանք այդտեղից երեխաների էին դուրս բերում: Դրա համար տարբեր մեթոդներ էին կիրառվում՝ երեխաներին տեղափոխում էին աղբի տոպրակներով, նետում էին ցանկապատից այն կողմ, կոյուղով էին հանում:

Իռենան փոքրիկներին թաքցնում էր իր գործիքների պայուսակի մեջ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ բրեզենտի տակ բեռնատարում: Նա միշտ իր հետ տանում էր շանը, որին վարժեցրել էր հաչել գերմանացի պահակների վրա: Դա օգնում էր խլացնել երեխաների լացի ձայնը կամ աղմուկը:

Երբեմն Սենդլերը կաշառում էր պահակներին: Հետաքրքիր է, որ կինը գրառում էր բոլոր փրկված երեխաների անունները՝ հույս ունենալով հետո նրանց օգնել միանալ իրենց ընտանիքներին:

Այդ թղթերն Իռենան ապակե տարաներով հորում էր թաղում: Վերջում այնտեղ հայտնաբերվել է 2 500 երխայի անուն:

1943թ. նացիստները ձերբակալեցին Սենդլերին, բայց նա ոչ մի տեղեկություն չհայտնեց՝ չնայած նրա ձեռքերն ու ոտքերը կոտրեցին: Այդ ժամանակ հրամայեցին նրան գնադակահարել, բայց կնոջն օգնեց Zegota կազմակերպությունը, որի ներկայացուցիչները կաշառեցին պահակին:

Վերջինը Սենդլերի անունը ներառեց գնդակահարվածների ցուցակում: Մինչև պատերազմի վերրջը նա ուրիշ անունով էր ապրում: Կինը մահացավ 2008 թ. 98 տարեկանում: Նա խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու էր: Նա լեհական մի քանի շքանշանների ասպետ է, նաև ստացել է «Աշխարհի ժողովուրդների առաքյալ» պատվավոր անվանումը:

Իռենա Սենդլերն ասում էր. «Ինձ երեխա ժամանակ սովորեցրել են՝ եթե մարդ է խորտակվում, նրան պետք է փրկել՝ անկախ նրա կրոնական կամ ազգային պատկանելությունից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular