ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին՝ կապված նրա ներքին գործերին միջամտելու մեղադրանքների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում ավելի վաղ կալանավորված Ֆրանսիայի քաղաքացուն, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մենք վճռականորեն հայտարարում ենք, որ մերժում ենք Ադրբեջանի կողմից մեր դեմ իր թշնամական գործողություններն արդարացնելու մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև կամայական է անվանել Ադրբեջանում իր քաղաքացու կալանավորումը։ Նախարարությունը պարզաբանել է, որ մինչ օրս Բաքվում Ֆրանսիայի հյուպատոսության աշխատակիցները երկու անգամ կարողացել են այցելել ձերբակալվածին, իսկ դիվանագետները կապի մեջ են նրա հարազատների հետ։

 

«Ինչպես արդեն հնարավորություն ենք ունեցել մատնանշել Ադրբեջանի իշխանություններին, մենք այս կալանավորումը համարում ենք անհիմն և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - ասված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular